ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-75. գիտաժողով, հոբելյանական նիստ, գրքի շնորհանդես

2018 թվականի դեկտեմբերի 26-27-ը տեղի կունենան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի 75-ամյակին նվիրված միջոցառումներ:

 

Դեկտեմբերի 26-ին, ժամը 11.00-ին կսկսվի Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի XXXIX գիտական նստաշրջանը՝ նվիրված Պատմության ինստիտուտի 75-ամյակին: Այն կշարունակվի նաև դեկտեմբերի 27-ին: 

Դեկտեմբերի 27-ին, ժամը 14.00-ին տեղի կունենա հոբելյանական նիստ և «Պատմության ինստիտուտ–75» գրքի շնորհանդեսը:

Գրքում նկարագրվում է ինստիտուտի անցած ուղին, ստորաբաժանումների պատմությունը, իսկ հավելվածում հրատարակված է 1943-2018 թթ. ինստիտուտի աշխատակիցների հրատարակած գրքերի ստվար ցանկը: