Հուշարձան՝ նվիրված Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին

Արմավիրի մարզի Մեծամոր ավանում Թերմոռոս ընկերության (գործադիր տնօրեն՝ Խորեն Քոթանջյան) ջանքերով բացվեց հուշարձան՝ նվիրված 2016 թ. ապրիլյան պատերազմի հերոս, մեծամորցի Սաշա Գալստյանի և շուրջ 100 մյուս նահատակների հիշատակին (ճարտարապետ՝ Արթուր Բաղդասարյան)։

Հուշարձանի բացման արարողությանը ելույթով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։