Գիտաժողովում զեկուցումներով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը («Հայոց լեզվի զարգացման գործընթացը. պատմաքննական ակնարկ»), բաժնի վարիչ, պ.գ.դ. Արմեն Մարուքյանը («Մեծ եղեռնի արձագանքները 1915 թ. հայալեզու և օտարալեզու մամուլի էջերում») և Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ, պ.գ.թ. Համո Սուքիասյանը («Հայագիտական ուսումնասիրությունների սկզբնավորումը Խորհրդային Հայաստանում»)։