Հովհաննես Թումանյան -150 գիտաժողով Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում բացվեց «Հովհաննես Թումանյան-150» գիտաժողովը։ Լիագումար նիստում լսվեց յոթ զեկուցում։ Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը զեկուցեց «Հովհաննես Թումանյանը և հայոց պատմությունը» թեմայով։
Հաջորդ նիստերում կկարդացվի շուրջ 70 զեկուցում։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես կգան նաև պ.գ.դ. Արարատ Հակոբյանը «Թումանյանի հաշտարար առաքելությունը 1921 թ. Փետրվարյան ապստամբության վերջալույսին» և պ.գ.թ. Համո Սուքիասյանը «Հովհաննես Թումանյանի հասարակական գործունեությունը 1918֊1921 թթ. (նորահայտ փաստաթղթերի լույսի ներքո)» թեմաներով։