Հայաստանի խորհրդային ժամանակաշրջանի առօրեականության պատմության դրվագներ (1920-1930-ական թվականներ), Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2019, 143 էջ + 4 նկ: Աշխատության մեջ ուսումնասիրվում են սոցիալական և առօրեականության պատմության մի շարք տեսական հիմնահարցեր, այն ուղին, որն անցել է առօրեականության պատմությունը 19-րդ դարի պատմագիտական մտքի ճգնաժամից մինչև սոցիալական պատմության ձևավորումը, սոցիալական պատմության ներսում ծավալված իմացաբանական և մեթոդոլոգիական բանավեճերից մինչև առօրեականության պատմության՝ որպես պատմագիտական հետազոտությունների ինքնուրույն ուղղության կայացումը: Հատուկ ուշադրություն է դարձվել այն հեղինակներին, որոնց ներդրումն առավել մեծ և նշանակալից է թե՛ սոցիալական պատմության, և թե՛ առօրեականության պատմության գիտական հիմնախնդիրների ձևակերպման մեջ: Գրքի հիմնական նյութը նվիրված է Խորհրդային Հայաստանի 1920–30-ական թթ. պատմության երկու շատ կարևոր իրողություններին՝ առօրյա կյանքում բյուրոկրատիզմի դրսևորումներին և քաղաքական բռնաճնշումներին:
|