2019 թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Երևան, Մ. Բաղրամյան 24/4) տեղի կունենա Արամ Սոխակյանի «Հանրագիտակ հայոց պատմության աղբյուրագիտության. հնագույն ժամանակներից մինչև XVIII դարի վերջը» գրքի շնորհանդեսը:
Միջոցառումը կմեկնարկի ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի բացման խոսքով:
Սիրով հրավիրում ենք բոլորիդ ներկա գտնվելու շնորհանդեսին: