ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՕՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍՊԻՏԱԿ ԷՋԵՐԸ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի ֆինանսական օժանդակությամբ 2020 թ. հունիսի 27-28-ին Ծաղկաձորում կազմակերպում է «Խորհրդային Հայաստանի առօրյա պատմության սպիտակ էջերը» խորագրով գիտաժողով և կլոր սեղան-քննարկում:

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև ս./թ. մայիսի 20-ը զեկուցման հիմնադրույթները (200-300 բառ) ուղարկեն Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին: Կազմկոմիտեի կողմից ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև ս./թ. մայիսի 31-ը:

Մասնակիցների Երևան–Ծաղկաձոր–Երևան տրանսպորտային ծախսերի և Ծաղկաձորում կեցությանն առնչվող հարցերը հոգում են գիտաժողովի կազմակերպիչները:

Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն: