Պատմության ինստիտուտի տնօրենության հեռավար նիստ

Ապրիլի 10-ին տեղի ունեցավ Պատմության ինստիտուտի տնօրենության հեռավար նիստ՝ մասնակցությամբ տնօրեն Ա. Մելքոնյանի, փոխտնօրեն և Ընդհանուր պատմության բաժնի վարիչ Կ. Խաչատրյանի, գիտքարտուղար Հ. Մուրադյանի, Հին դարերի բաժնի վարիչ Գ. Վարդումյանի, Միջին դարերի՝ Ա. Շահնազարյանի, Նոր պատմության՝ Ռ. Սահակյանի, Նորագույն պատմության՝ Հ. Հարությունյանի, Հայ պարբերական մամուլի և հասարակական մտքի՝ Ա. Խառատյանի, Հայ գաղթօջախների և սփյուռքի՝ Գ. Ստեփանյանի և Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Ա. Մարուքյանի և ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Հ. Սուքիասյանի:

Լսեցին ինստիտուտի բաժնի վարիչների հաշվետվությունները: