ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 200-ԱՄՅԱԿԻՆ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2020 թ. սեպտեմբերի 15-ին կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով՝ նվիրված մեծանուն հայագետ, Մխիթարյան միաբանության անդամ Հայր Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին:
Մինչև սույն թվականի հուլիսի 31-ը «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժին ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 1 էջի սահմաններում (ներառյալ գիտական աստիճանը, կոչումը և այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը:
Ընտրված աշխատանքների հեղինակներին կտեղեկացվի 10-օրյա ժամկետում:
Նյութերը պետք է ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:
Զեկուցումների համար տրամադրվելու է 15 րոպե:
Գիտաժողովի մասնակիցներին կտրվեն համապատասխան հավաստագրեր:
Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը տպագրվելու են «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» վերտառությամբ հոդվածների ժողովածուում:
Գիտաժողովը տեղի կունենա առցանց՝ zoom հարթակում։