Աշխատությունը նվիրված է հայ ազգային-ազատագրական շարժման անվանի գործիչ Մկրտիչ Փորթուգալյանի կյանքին և գործունեությանը, «Արմենիա» պարբերականի հրատարակությանը: Հիմնարար կերպով բացահայտվում են «Արմենիայի» գաղափարաքաղաքական նպատակներն ու ուղղությունները, հեղափոխական և ազգային-ազատագրական գործի կազմակերպման մոտեցումներն ու սկզբունքները: Ցույց է տրված հայկական իրականության ճշմարիտ արտացոլման ընթացքը պարբերական էջերում, հայ քաղաքական ուժերի և հոսանքների նկատմամբ վերաբերմունքի արտահայտումը:
Ներկայացված է Մ. Փորթուգալյանի` որպես հասարակական-քաղաքական գործչի հայացքների էվոլյուցիան, լրագրի դերի, գործառույթների և նշանակության կարևորումն ու իմաստավորումը պարբերականի կողմից: Աշխատության հիմնական առանցքը կազմում է Հայկական հարցի զարգացումների շուրջ Փորթուգալյանի և նրա խմբագրած պարբերականի ունեցած դիրքորոշումների պարզաբանումն ու բացահայտումը: