Ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանություն․ Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր սեղան-քննարկում։
Քննարկման սկզբում ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը։
Կլոր սեղան-քննարկումը վարեց Աշոտ Մելքոնյանը։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, պ.գ.դ., պրոֆեսոր Գեևորգ Ստեփանյանը, պ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մարուքյանը։