«Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով միջազգային գիտաժողով

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» միջազգային երկրորդ (առկա և առցանց) գիտաժողովը։
 
Գիտաժողովի սկզբում տեղի ունեցավ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին (պրակ Ա)» նյութերի ժողովածուի շնորհանդեսը։
 
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Սփյուռքի և հայկական գաղթօջախների պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆ. Գևորգ Ստեփանյանը, ողջույնի խոսքով՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։
Առավել մանրամասն հետևյալ հղումով`http://yerkir.am/news/view/252174.html