Սույն թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը, Սոցիալ-քաղաքական պատմության ռուսաստանյան պետական արխիվը և Նորագույն պատմության ռուսաստանյան պետական արխիվը կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Անաստաս Միկոյանի ծննդյան 126 ամյակին: Նիստը, որը նախագահում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դալիճում:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում Բելառուսի Արտակարգ և Լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՀՀ-ում Ղազախստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը:
«Ա. Միկոյանի գործունեության հակասական գնահատականները հայ պատմագրության մեջ և հասարակական-քաղաքական կյանքում» թեմայով զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը: