Դեկտեմբերի 24ին ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) անցկացվեց «Ռազմական դիվանագիտությունը ՀՀ անվտանգային միջավայրում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով գիտաժողովը։ Մասնակցում էին հանրապետության ճանաչված մասնագետներ, բարձրաստիճան զինվորականներ։ Գիտաժողովը բացեց ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը։
Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտնական-վերլուծաբան Նարեկ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետի տեղակալ, ԱՌՀԻ-ի պետ Տիգրան Քոչարյանը, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Գեորգի Քոչարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և գեներալ-մայոր, պ.գ.թ. Միքայել Մելքոնյանը։ Պրոֆեսոր Ա.Մելքոնյանը զեկուցեց «Հայ ռազմական դիվանագիտության պատմաքաղաքական փորձի գնահատում» թեմայով։ Վերջում տեղի ունեցավ աշխույժ քննարկում և մտքերի փոխանակություն։