Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Պատմության ուսուցիչների համաշխարհային կոնգրես

2021 թ․ հոկտեմբերի 4-7-ը Մոսկվայում կայացավ, որը կազմակերպվել էր ՌԴ լուսավորության մինիստրության,  Ռուսական պատմական միության, ՌԴ ԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտի, ինչպես նաև  Եվրոպայի պատմության ուսուցիչների Եվրոկլիո ասոցացիայի նախաձեռնությամբ։ 

 

Կոնգերսին մասնակցում էին շուրջ 300 ուսուցիչներ 38 երկրներից։ Հայաստանի Հանրապետությունը կոնգրեսում ներկայացնում էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատողներ, համատեղությամբ նաև պատմության ուսուցիչներ, Գագիկ Ժամհարյանն ու Հայկարամ Հակոբյանը։ Կոնգրեսի օրակարգը բավական հագեցած էր։ Քննարկվում էր հարցերի լայն շրջանակ՝ պատմության դասավանդման մեթոդիկաներ, հեռավար կրթություն, արխիվային նյութերի կիրառում և այլն։ Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած միջազգային կլոր սեղանին, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի դասավանդմանը, զեկուցմամբ հանդես եկավ պատմության ինստիտուտի գիտաշխատող Գագիկ Ժամհարյանը։  Նա պատմեց հայկական դպրոցներում Երկրորդ Համաշխարհայինի թեմայի դասավանդման առանձնահատկությունների մասին՝ ընդգծելով այն նշանակությունը, որ տրվում է հատկապես Հայրենական Մեծ պատերազմի պատմության դասավանդմանը։ Զեկուցումը մեծ հետաքրքրություն առաջացրեց, ծավալվեց աշխույժ քննարկում։ Մասնակիցները կիսվեցին պատմության դասավանդման իրենց փորձով և ներկայացրեցին մեթոդները, որոնք կիրառում են իրենց դասերին։

Կոնգրեսի մասնակիցները կարևորեցին նման միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ պատմության ուսուցիչները պետք է միավորվեն երիտասարդ սերնդի գիտակցության մեջ համամարդկային արժեքների դաստիարակության գաղափարի շուրջ։