ՀԱՂԹՈԻՄ ԵՆՔ

Սիրելի հայրենակիցներ.
Պատերազմում տեղի է ունենում շրջադարձ։ Թշնամին հոգեվարքի մեջ է։ Ուստի մեր կարգախոսը խմբագրելու կարիք ունի՝ ՀԱՂԹՈԻՄ ԵՆՔ։
Հեռու չէ նաև վերջին կարգախոսի ժամը՝ ՀԱՂԹԵՑԻՆՔ։

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏՅԱՆ ԱՐԱ

2020 թ. նոյեմբերի 17-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ԱԶԱՏՅԱՆ ԱՐԱՅԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՀԱՅ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

Շնորհակալագիր

Սեպտեմբեր 24, 2020

Յարգելի Դոկտ. Աշոտ Մելքոնեան,

Յանուն Ռամկավար Ազատական Կուսակցութեան Արմենական-Յովսէփեան ակումբին և Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Դրօ կոմիտէին, կու գամ մեր ջերմ շնորհակալութիւնները յայտնելու ձեզի, Սեպտեմբեր 19-ի Սեւրի Դաշնագրին վերաբերեալ առցանց մեր լսարանին ձեր բերած շահեկան եւ բովանդակալից ելոյթին համար։

Քաջառողջութեան եւ արեւշատութեան լաւագոյն մաղթանքներով՝

 

ՌԱԿ-ՀՅԴ Սեւրի դաշնագրի 100-ամեակի միացեալ յանձնախումբ։

Սևրի դաշնագրի 100-ամյակին նվիրված առցանց գիտաժողով

Սեպտեմբերի 19-֊ին ՀՅԴ Նյու Ջերսիի և ՌԱԿ-ի Նյու Յորքի և Նյու Ջերսիի կառույցների նախաձեռնությամբ կայացավ Սևրի դաշնագրի 100-ամյակին նվիրված առցանց գիտաժողով, որին Հայաստանից և Սփյուռքի տարբեր համայնքներից հետևում էին մոտ 120 մասնակիցներ։ Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն պգդ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Փարիզի Ժան Մոնե Սենթ Էթյենի համալսարանի պրոֆեսոր, պգդ Թալին Տեր-Մինասյանը և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պգ,դ, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը։ Վերջում զեկուցողները պատասխանեցին ունկընդիրների հարցերին։ 

https://vimeo.com/460580541