ՀԵՌԱՎԱՐ ՆԻՍՏ

Օգոստոսի 28-ին տեղի ունեցավ նոր պատմության բաժնի նիստ՝ մասնակցությամբ Ռ․Սահակյանի, Ս․ Սարգսյանի, Գ,Հովհաննիսյանի, Հ,Մուրադյանի, Մ․ Դանիելյանի, Հ․ Ամիրջանյանի, Մ․ Հարությունյանի, Ա․ Հայրապետյանի, Լ․ Քոսյանի, Ն․ Ադամյանի և Մ․Երանոսյանի։ 
 
Օրակարգում՝
 
1.Բաժնի աշխատակիցների կատարած աշխատանքները
2.Աշնանը կայանալիք գիտաժողովների մասնակցություն
3.Ընթացիկ հարցեր:

«ՕՏԱՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԹԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՍԻՆ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 200-ԱՄՅԱԿԻՆ

2020 թ. սեպտեմբերի 15-16-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժինը կազմակերպել էր առցանց միջազգային գիտաժողով՝ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով: Այն նվիրված էր հայ մեծանուն բանասեր, պատմաբան, հնագետ, աշխարհագրագետ, բանաստեղծ, թարգմանիչ, մանկավարժ, խմբագիր, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1838 թ.) Հայր Ղևոնդ Ալիշանի (Քերովբե Պետրոս-Մարգարի Ալիշանյան) (1820 թ., Կ. Պոլիս - 1901 թ., Վենետիկ) ծննդյան 200-ամյակին: