ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ ՍՏԵՓԱՆ

2020 թ. hունիսի 30-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

Հասան-Ջալալյան Ստեփան Ռուբենի «ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏՈՀՄԻ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ  XIII-XVI ԴԱՐԵՐՈՒՄ» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

Գիրք՝ գիտելիքի հավերժ աղբյուր

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը շարունակում է ՀՀ ԿԳՄՍ ենթակայության ներքո գործող կրթական հաստատություններին «Հայոց պատմություն» բազմահատորյակի նվիրատվությունը, ուստի այն դպրոցները, որոնք դեռ չեն ստացել, կարող են դիմել ինստիտուտին և ստանալ իրենց օրինակները:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 200-ԱՄՅԱԿԻՆ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2020 թ. սեպտեմբերի 15-ին կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին»  խորագրով՝ նվիրված մեծանուն հայագետ, Մխիթարյան միաբանության անդամ Հայր Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին:

Մինչև սույն թվականի հունիսի 30-ը «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժին ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 1 էջի սահմաններում (ներառյալ գիտական աստիճանը, կոչումը և այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը):

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԵԼԻՔ

2020 թ. մարտի 10-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

Հովսեփյան Մելիքի «ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 1964-1991 ԹԹ.» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ: