Տեղի ունեցավ «Հնչակյան կուսակցության կազմավորումը Ժնևում և քսան կախաղանների ավանդը» անգլերեն գրքի շնորհանդեսը

Ս. թ. մայիսի 24-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ֆրիբուրգի համալսարանի դոկտոր, Շվեյցարիայի կրոնների խորհրդի ընդհանուր քարտուղար Աբել Մանուկյանի «Հնչակյան կուսակցության կազմավորումը Ժնևում և քսան կախաղանների ավանդը» (“The origins of the Hnchakian party in Geneva and the legacy of the twenty gallows”) անգլերեն գրքի շնորհանդեսը:

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ,ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԴԱՎԻԹ

2019 թ. հուլիսի 8-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԴԱՎԻԹԻ «ՎԱԽՈՒՇՏԻ ԱՐՔԱՅԱԶՆԻ «ՎՐԱՑԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍԵՐԳԵՅ

2019 թ. հուլիսի 9-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍԵՐԳԵՅԻ «ՀԱՅ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1991-2008 ԹԹ.» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Մայիսի 24-ին, ժամը 12:00-ին Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Երևան, Մ. Բաղրամյան 24/4) տեղի կունենա Ֆրիբուրգի համալսարանի դոկտոր, Շվեյցարիայի կրոնների խորհրդի ընդհանուր քարտուղար Աբել Մանուկյանի «Հնչակյան կուսակցության կազմավորումը Ժնևում և քսան կախաղանների ավանդը» գրքի շնորհանդեսը:

Տեղի ունեցավ «Կրթամշակութային կյանքը և հայապահպանության խնդիրները Սիրայի և Լիբանանի հայկական համայնքներում 1920-1930-ական թթ.» գրքի շնորհանդեսը

Ս. թ. մայիսի 17-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ պատմական գիտությունների թեկնածու Կարո Ժամխարյանի (1986–2016) «Կրթամշակութային կյանքը և հայապահպանության խնդիրները Սիրիայի և Լիբանանի հայկական համայնքներում 1920-1930-ական թթ.» գրքի շնորհանդեսը:

Միջազգային գիտաժողով. «Հովհ. Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը»

Մայիսի 15-16-ին Երևանի Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ «Հովհ. Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողով: Այն նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծի ծննդյան 150-ամյակին:

  

Միջազգային գիտաժողով. «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում և դրա հետևանքները (1908-1923 թթ.)»

2019 թ. մայիսի 10-12-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի համալսարանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով, որը կրում էր «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում և դրա հետևանքները (1908-1923 թթ.)» խորագիրը: Գիտաժողովին մասնակցում էին մի քանի տասնյակ երիտասարդ և անվանի գիտնականներ Հունաստանից, Հայաստանից, Շվեդիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: