Գրքի շնորհանդես

Ս․ թ․ մայիսի 20-ին ՀՀ ԳԱԱ ՊԻ նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ալբերտ Խառատյանի «ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԵՎ ԷԳԵՅԱՆԻ ԱՌԱՓՆՅԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԼ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԸ (XVI- XIX դ․ կես)» գրքի շնորհանդեսը:

Միջոցառումը մեկնարկեց Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի բացման խոսքով:

Ողջույնի և բացման խոսքով հանդես եկան Գևորգ Ստեփանյանը և Արծվի Բախչինյանը։

Շնորհանդեսի ավարտին ելույթ ունեցավ գրքի հեղինակը` Ալբերտ Խառատյանը, որը երախտիքի խոսք ասաց ելույթ ունեցողներին և շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին` շնորհանդեսը կազմակերպելու համար: