ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ XLII ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2022 թվականի հուլիսի 11–12-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ երիտասարդ գիտաշխատողների հերթական` 42-րդ գիտական նստաշրջանը: Ինստիտուտի երիտասարդ աշխատակիցներից, ասպիրանտներից ու հայցորդներից բացի, գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ նաև ՀՑԹԻ-ից, ՀՊՄՀ-ից, ԵՊՀ-ից, ՀՀ ԳԱԱ գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնից։

Գիտական նստաշրջանի բացումը տեղի ունեցավ հուլիսի 11-ին: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանը, որը կարևորեց միջին և ավագ սերնդի դերը երիտասարդներին աջակցելու և փորձի փոխանակման առումով:

Այնուհտև Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Վահե Սարգսյանը

Գիտաժողովի երեք նիստերը վարեցին՝ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Վահե Սարգսյանը, Նոր պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող Նինետա Ադամյանը և ընդհանուր  պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող Գայանե Ղազարյանը։

Պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Հարություն Խուդանյանը, Վահե Սարգսյանը, Արմեն Պողոսյանը, Մարիամ Գրիգորյանը, Շավարշ Ազատյանը, Անդրանիկ Եսայանը, Նինետա Ադամյանը, Ստյոպա Պետոյանը, Հայկուհի Առաքելյանը, Լիլիթ Քոսյանը, Մանե Կոնինյանը, Գայանե Ղազարյանը, Էդիտա Դադայանը, Անահիտ Շագոյանը: Զեկուցումների ավարտից հետո տեղի ունեցավ աշխույժ քննարկում, հարց ու պատասխան:

Հուլիսի 12-ին տեղի ունեցավ նստաշրջանի արդյունքների ամփոփումը: Վերջում ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ամփոփեց գիտական նստաշրջանի արդյունքները, իր գոհունակությունը հայտնեց, որ անցնող տարիների ընթացքում ինստիտուտի երիտասարդ աշխատակիցները փորձառություն են ձեռք բերել և հմտացել են իրենց թեմաներում: Այնուհետև նա գիտաժողովի մասնակիցներին տեղեկացրեց, որ ներկայացված լավագույն զեկուցումները կհրատարակվեն Պատմության ինստիտուտի «Հայոց պատմության հարցեր» տարեգրքի հաջորդ համարում: