ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Պարույր Հակոբյանի «Տառապանքներով լեցուն կյանքիս մասին» հուշագրության շնորհանդեսը։
Գիրքը հանգամանորեն ներկայացրեց հուշագրության առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադ. Աշոտ Մելքոնյանը։
Ելույթներով հանդես եկան ակադ. Յուրի Սուվարյանը, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, պ.գ.թ .պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը, գիտաշխատող Արմեն Ասատրյանը։ Նրանք ընդգծեցին գրքի բացառիկ կարևորությունը Հայաստանի 20- րդ դարի առաջին քառասնամյակի պատմության ուսումնասիրության բնագավառում։ Ամփոփիչ խոսքով հանդես եկավ գրքի հեղինակի որդին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյանը։