Ս. թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանի Ռ. Հովհաննիսյանի անվան «Հայոց նորագույն պատմության» ամբիոնի վարիչ և «Promise» Հայկական ինստիտուտի Հայագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան, պրոֆեսոր Սեպուհ Ասլանյանի հետ:
Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը:
Սեպուհ Ասլանյանը հանդես եկավ զեկուցումով՝ «Փունջ մը մազ եւ ընկղմած տապանաքար. Մտորումներ Շահամիր Շահամիրյանի անծանոթ պատմության շուրջ» թեմայով:
Հանդիպումն ընթացավ հարցուպատասխանի մթնոլորտում, որը ներկաներին հնարավորություն ընձեռեց ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Երկուստեք կարևորվեց ակտիվ համագործակցության ու համատեղ աշխատանքի իրականացումը։