ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Ռուսաստանի գիտությունների ակադեմիան նոյեմբերի 1-4-ը Մոսկվայում կազմակերպել էր «ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐՑԱՄԱՔ» խորագրով Մեծ Եվրասիայի երկրների երիտասարդ գիտնականների ակադեմիական ֆորում (Академический форум молодых ученых стран Большой Евразии, «КОНТИНЕНТ НАУКИ»), որը նվիրված էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի 300-ամյակին։ 

Այն անցկացվում էր ԱՊՀ գործադիր կոմիտեի և Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ։ Տվյալ միջոցառմանը մասնակցում էր աշխարհի 20 երկրներից գիտության ոլորտի շուրջ 300 երիտասարդ ներկայացուցիչ։ Ֆորումը ներառում էր թե' բնական, թե' հումանիտար գիտությունները։

«Պահպանելով ժառանգությունը» («Сохраняя наследие») սեկցիայում պատմության ինստիտուտի հին դարերի բաժնի աշխատակից Հարություն Խուդանյանը ներկայացրեց «Զանգվածային շինարարությունը և մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները Անդրկովկասի երկրներում» («Массовое строительство и проблемы сохранения культурного наследия в странах Закавказья») վերնագրով ռուսերեն զեկուցում, որի համար Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում ֆորումի հանդիսավոր փակման ժամանակ լավագույն զեկուցողների շարքում պարգևատրվեց ՌԴ ԳԱ-ի կողմից տրված 2-րդ կարգի դիպլոմով։