2023 թ․ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը Տաշքենդում (Ուզբեկստան) տեղի ունեցավ ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբանների հերթական` «Պատմական տեքստեր. դրանց ստեղծման մշակույթը և մեկնաբանությունները» խորագրով ամառային դպրոցը, որը նախաձեռնել էին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտը, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (ՀՀՄՀ), Միջազգային հասարակական ֆոնդը և ԱՊՀ երկրների պատմաբաների և արխիվագետների միջազգային ասոցացիան։
Բացման խոսքով հանդես եկան Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը, միջազգային մշակութային համագործակցության գծով Ռուսաստանի դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը և ուրիշներ։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Նա հանդես եկավ ուշագրավ զեկուցումով («Պատմական տեքստերի առանձնահատկությունները հին և վաղմիջնադարյան աղբյուրներում (V-VIII դդ.)»):
Իբրև ունկնդիրներ մասնակցում էին նույն ինստիտուտի աշխատակիցներ Էդիտա Դադայանը, Նարինե Մովսիսյանը և Գայանե Ղազարյանը:
Պատվիրակությունը հանդիպում ունեցավ Տաշքենդի հայ համայնքի հետ: