ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի նախաձեռնությամբ անցկացվեց հոբելյանական հուշ-ցերեկույթ՝ նվիրված անվանի պատմաբան, աղբյուրագետ Սիմոն Կրկյաշարյանի 100-ամյակին: Հուշ-ցերեկույթի նպատակը պատմաբանի գիտական ժառանգությունը ևս մեկ անգամ վերարժևորելն ու գիտնականի վառ հիշատակին հարգանքի տուրք մատուցելն էր։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:
Այնուհետև ելույթով հանդես եկավ Հին դարերի պատմության բաժնի վարիչ Գոհար Վարդումյանը՝ ներկայացնելով պատմաբանի գիտական գործունեությունն ու թողած ժառանգությունը։
Պատմության ինստիտուտից ելույթներով հանդես եկան Հարություն Խուդանյանը և Կարեն Թոխաթյանը։