Գրքի շնորհանդես

2024 թ․ապրիլի 19-ին Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսի հովանու ներքո Ջբեյլի «Թռչնոց Բույն» հաստատությունում տեղի ունեցավ որբանոցի ստեղծման 100-ամյակին նվիրված «Հայոց ցեղասպանությունը և հայ որբերը» կլոր սեղան-քննարկման նյութերի ժողովածուի շնորհանդեսը։
 
Ելույթներով հանդես եկան ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա․ Մելքոնյանը, աշխատակիցներ պրոֆ․ Ա․ Մարուքյանը, պրոֆ․ Գ․ Ստեփանյանը, Ա․ Բաբլումյանը։
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին միսիոներուհի Մարիա Յակոբսենի շիրիմին։