Միջազգային գիտական կոնֆերանս․«Արվեստի հարցերը Արշակ Չոպանյանի «Անահիտ» հանդեսում»

Մայիսի 17-18-ին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում տեղի ունեցավ «Արվեստի հարցերը Արշակ Չոպանյանի «Անահիտ» հանդեսում» միջազգային գիտական կոնֆերանս։ 

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումով հանդես եկավ Հայ մամուլի և հասարակական մտքի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Մարիամ Հովսեփյանը («Հայկական հարցը «Անահիտ» հանդեսի մշակույթի և արվեստի խնդիրների կիզակետում (1898-1911 թթ․)»)։