ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի որոշմամբ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին տրվել է առկա ասպիրանտուրայի երկու տեղ՝ Է.00.01 - Հայոց պատմություն և Է.00.02 - Համաշխարհային պատմություն մասնագիտություններով:
Փաստաթղթերի ընդունումը՝ 27․05․2024 թ․ - 20․06․2024 թ․ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ասպիրանտուրայի բաժին (ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24/դ, 10-րդ հարկ), մասնագիտական քննությունը՝ 28.06.2024 թ․ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում (ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24/4, 7-րդ հարկ):