ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ինստիտուտի Հին և Միջին դարերի պատմության բաժինների վարիչների թափուր տեղերի համար.
Համաձայն «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2298-Ն որոշման՝ մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով՝
1) ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան.
2) ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ.
3) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) համահեղինակել է հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն երեք հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ մենագրություն.
4) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն երկուսում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում՝ ուղղված ինստիտուտի տնօրենին,
բ) ինքնակենսագրություն,
գ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լրացված,
դ) լուսանկար,
ե) անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենները,
զ) գիտական աստիճանը և գիտական կոչումը (առկայության դեպքում) հավաստող փաստաթղթերի պատճենները,
է) վերջին հինգ տարիներին հրատարակված գիտական աշխատանքների ցանկը,
ը) բնութագիր վերջին աշխատավայրից:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտքարտուղարին՝ սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում՝ աշխատանքային օրերին:
Հասցեն`Երևան, Մ. Բաղրամյան պողոտա 24/4, հեռախոս՝ 010581931: