Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ և Հայաստանի ճարտարապետների պալատի համագործակցությամբ ս. թ. հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել համահայկական գիտաժողով` Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետ «Հովհաննես Քաջազնունին ճարտարապետ» խորագրով։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումով հանդես է եկել Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը՝ «Բաքվի Սուրբ Թադևոս և Բարդուղիմեոս եկեղեցու պատմությունից» թեմայով: