«ԱՐԴԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ». ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈւՄ ՀՀ ԳԱԱ ՊԻ-ՈւՄ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ԱՐԴԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» խորագրով սեմինար-քննարկումը:

Բանախոսներն էին Պատմության ինստիտուտի Հին դարերի բաժնի վարիչի պաշտոնակատար, պ.գ.թ. Մ. Բադալյանը, կրտսեր գիտաշխատողներ Հ. Խուդանյանը և Վ. Սարգսյանը («Արդի տեխնոլոգիաների կիրառումն ուրարտագիտության բնագավառում՝ Կարմիր բլուրի օրինակով»), գիտաշխատող, պ.գ.թ. Կ. Թոխաթյանը («Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգության քարտեզ-շտեմարան»), ավագ գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Գ. Վարդումյանը («Առասպել, պատմություն, արդիականություն»):