«Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի առաջին հատորի երկրորդ գրքի շնորհանդեսը

Սույն թվականի մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ  «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի առաջին հատորի երկրորդ գրքի շնորհանդեսը:

Աշխատության գլխավոր խմբագիրն է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. պրոֆ., ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Խմբագրման աշխատանքների իրականացման գործում խիստ կարևոր աշխատանք է իրականացրել Հին դարերի պատմության բաժինը: Գրքի պատրաստման գործում մեծ է նաև հայ անվանի պատմաբան, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի դերը:

Ավելին՝ Բազմաբովանդակ ակադեմիական աշխատանք՝ նոր մոտեցումներով. տեղի է ունեցել «Հայոց պատմության» I հատորի II գրքի շնորհանդեսը