Հոբելյանական միջոցառում ՊԻ-ում

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Գոհար Դերենիկի Վարդումյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական նիստը:

Գոհար Վարդումյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 16-ին: : Պատմության ինստիտուտում աշխատում է 1976 թվականից։ 2019-2024 թվականներին ստանձնել է ինստիտուտի Հին դարերի բաժնի վարիչի պարտականությունը:

Միջոցառման ավարտին Գոհար Վարդումյանը երախտագիտություն հայտնեց ներկաներին, ընտանիքի անդամներին։