ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Ս․ թ․ մայիսի 5-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ  Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Կոլյա Ստեփանյանի «Г д е ?» գրքի շնորհանդեսը։  

Գիրքը ներկայացնում է 6 հայ զինծառայողների 44-օրյա աննախադեպ փորձությունը թշնամու շրջափակման պայմաններում։ Այն պատմություն է տոկունության, անձնական ողբերգության, հույսի և փրկության մասին՝ հիմնված իրական փաստերի և հեղինակային հիշողությունների վրա։

Շնորհանդեսի ընթացքում հեղինակն անձամբ պատմեց գրքի ստեղծման դրդապատճառների, մարտական ընկերների ապրած դժվարությունների և նրանց անկոտրում կամքի մասին:

Ավելին՝https://www.youtube.com/watch?v=25wE-hBy658 

https://168.am/2025/05/05/2210860.html