ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը 2025 թ. նոյեմբերի 21-ին կազմակերպում է «Պատմական սկզբնաղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով միջազգային առկա և առցանց գիտաժողով՝նվիրված «Նուբարյան» ազգային վարժարանի 100-ամյակին:

Մասնակցել ցանկացողները մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը պետք է «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժին ներկայացնեն զեկուցման հիմնադրույթները 1 էջի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): 10-օրյա ժամկետում հեղինակներին կտեղեկացվիիրենց թեմաների ընտրության վերաբերյալ:

Այն թեմաները, որոնք կազմկոմիտեի կողմից կարժանանան դրական կարծիքի, կներկայացվեն կայանալիքգիտաժողովին:

Գիտաժողովին մասնակցության հայտը պետք է ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  էլ. հասցեինմինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:

Զեկուցումների համար տրամադրվելու է 15 րոպե:

Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը տպագրվելու են «Պատմական սկզբնաղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» վերտառությամբ հոդվածների ժողովածուում:
Կեցության և սննդի ծախսերը հոգում են մասնակիցները կամ գործուղող կազմակերպությունները: