ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՓՈԽՏՆՕՐԵՆ, Պ․Գ․Դ․, ՊՐՈՖ․ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՎՈԼԳՈԳՐԱԴՈՒՄ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ

«Ստալինգրադի ճակատամարտ» թանգարան-արգելոցի հրավերով  ինստիտուտի փոխտնօրեն, պ․գ․դ․, պրոֆ․ Կարեն Խաչատրյանը 2025 թ․ հոկտեմբերի 9-10-ին Վոլգոգրադում մասնակցել է Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին:

Կ․ Խաչատրյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում հակիրճ անդրադարձել է նաև Պատմության ինստիտուտի ձեռքբերումներին Հայրենական պատերազմի հիմնախնդիրները ուսումնասիրելու ուղղությամբ։ Կ․ Խաչատրյանը ներկայացրել է նաև զեկուցում պատերազմում հայության հերոսական մասնակցության և Հաղթանակում մեծ ավանդի մասին։