Շնորհանդես

Սույն թվականի մարտի 27-ին, ժամը 14:00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նախագահության նիստերի դահլիճում տեղի է ունենալու Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխաթյանի «Հայաստանի ժայռապատկերները» մեծածավալ մենագրության շնորհանդեսը: Գիրքն անվանի հետազոտողի շուրջ 30-ամյա տքնաջան աշխատանքի արդյունքն է:

Աշխատությունում ներկայացվում է Հայաստանի ժայռապատկերների հայտնաբերման ու ուսումնասիրության պատմությունը, դրանց բովանդակությունը, գործառույթն ու տեսակները, իմաստաբանությունը և մի շարք այլ կարևոր հարցեր: Համեմատական նյութի ներառմամբ ցույց են տրված ժայռապատկերների և հայ մշակույթի հարակից ոլորտների իմաստաբանական աղերսները, որով վկայվում է դրանց արարողների էթնոմշակութային միասնականությունը և հայ ժողովրդի՝ իր բնօրրանում հարատևությունը:

Գիրքը հրատարակվել է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի դրամաշնորհով։