ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2026 թ. նոյեմբերի 27-ին կազմակերպում է «Պատմական սկզբնաղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին:
Մասնակցել ցանկացողները մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը պետք է «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժին (էլ-փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։) ներկայացնեն զեկուցման հիմնադրույթները 1 էջի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): 10-օրյա ժամկետում հեղինակներին կտեղեկացվի իրենց թեմաների ընտրության վերաբերյալ:
Կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած թեմաները կներկայացվեն գիտաժողովում:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, անգլերենը, ռուսերենը:
Գիտաժողովը կազմակերպվում է առկա և առցանց ձևաչափով:
Զեկուցումների համար տրամադրվելու է 15 րոպե:
Գիտաժողովում զեկուցված նյութերը տպագրվելու են Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հոդվածների ժողովածուում:
Կեցության և սննդի ծախսերը հոգում են մասնակիցները կամ գործուղող կազմակերպությունները:

