Հանրապետական գիտաժողով

2026 թ. հուլիսի 17-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Նոր դարերի պատմության բաժինը  կազմակերպում է հանրապետական գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Ազատ Համբարյանի ծննդյան 100-ամյակին։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թ. հունիսի 10-ը էլ. հասցեին (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։) ուղարկել մասնակցության հայտը (տե՛ս կից) և հիմնադրույթները (200-250 բառի սահմաններում)։ Հավանության արժանացած զեկուցումների հեղինակները կտեղեկացվեն 10-օրյա ժամկետում:

Զեկուցումների համար տրամադրվելու է 15 րոպե: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Գրախոսություն անցած զեկուցումները տպագրվելու են։

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ