.قام وفد يمثل مجموعة من الباحثين العراقيين بزيارة الى ارمينيا للفترة من 17 تشرين الاول/اكتوبر ولغاية 21 تشرين الاول/ اكتوبر 2016
Հայաստան-Իրաք մշակութային կապերն ամրապնդելու նպատակով Երևան այցելեցին պատմաբաններ դոկտ. Ջուադ Քադըմ Ըլ-Բեյդանին և իր գործընկեր դոկտ. Մանսուռ Հուսեին Հադին: Դոկտ. Ըլ Բեյդանին Իրաքի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահն է, Քրդագիտության ինստիտուտի տնօրենը և Միջազգային պատմաբանների ասոցացիայի քարտուղարության անդամ:
Այցելության ընթացքում, պատվիրակությունը եղավ Երևանի տարբեր գիտահետազոտական կենտրոններում, ՀՀ ԳԱԱ պատմության և արևելագիտության ինստիտուտներում, Երևանի պետական համալսարանի պատմության և արևելագիտության ֆակուլտետներում, ինչպես նաև Ցեղասպանության թանգարանում և Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում:
Հոկտեմբերի 17-ին այցելելով ԳԱԱ պատմության ինստիտուտ, հանդիպում ունեցան ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին հնարավոր բոլոր միջոցները ավելի սերտացնելու մշակութային փոխհարաբերությունները բարեկամ երկու ժողովուրդների գիտական-մշակութային շրջանակների ներկայացուցիչների միջև: Բարձր գնահատելով պատվիրակության այցը Պատմության ինստիտուտ՝ պրոֆ. Մելքոնյան հույս հայտնեց համագործակցության ամրապնդման և այցելությունների շարունակականության անհրաժեշտության մասին: Ըլ-Բեյդանին նշեց, որ իրենց այցը Հայաստան հաստատում է Իրաքի դրական դիրքորոշումը Հայաստանի և բարեկամ հայ ժողովրդի հանդեպ, որն իր պատմության ընթացքում ենթարկվել է ամենասարսափելի հալածանքների: Այս ուղղությամբ հարկավոր է միացնել երկու ժողովուրդների մտավորականների մտքերն ու գաղափարները՝ սույն երկրների առջև ծառացած խնդիրները չեզոքացնելու և իրենց անտանգությանը սպառնացող արտաքին ազդակներին դիմագրավելու և նպատակով:
Հանդիպման ավարտին պատվիրակությունը իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներին իրենց հանդեպ ցուցաբերած եզակի բարեկամական ընդունելության և հյուրընկալության համար:
اطلع الوفد خلال الزيارة على المرافق العلمية والبحثية، فضلا عن متحف الابادة الارمنية ودار المخطوطات – ماطيناداران، وحقق الوفد بزيارة الى اكاديمية العلوم الارمنية والتقى خلال الزيارة مع البروفيسور اشود ملكونيان مدير معهد التاريخ وتم خلال هذا اللقاء بحث السبل الكفيلة بتوحيد الخطاب التاريخي من خلال تبادل الاراء والافكار بين الباحثين في كلا البلدين الصديقين
وعبر السيد مدير معهد التاريخ عن سروره بالتقاء الوفد داعيا الى تعزيز التعاون العلمي بين البلدين. من جانبه قال الدكتور جواد البيضاني مدير المعهد العراقي للدراسات الكردية ان الزيارة الى ارمينيا هي تعبيرا عن وقوف العراق وطبقته المثقفة الى جانب ارمينيا وشعبها الذي تعرض الى ابشع جريمة بالتاريخ، مؤكدا على ضروره توحيد الاراء والافكار بين مفكري الشعبين بما يخدم قضيتهما كونهما يتعرضان الى تهديدات خارجية معربا عن شكره على كرم الضيافة التي تلقاها من المثقفين الارمن.