Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Պատմության ինստիտուտի տարեկան ամփոփիչ ժողովը: Ա. Մելքոնյանը ներկայացրեց ինստիտուտի՝ 2016 թ. գիտական և գիտակազմակերպչական գործունեության արդյունքները:
Ընթացիկ տարվա ընթացքում ինստիտուտում տպագրվել է 238 աշխատություն, որից 32-ը գրքեր են, իսկ 206-ը՝ թե՛ հայալեզու, թե՛ օտարալեզու հոդվածներ:
Ամփոփիչ ժողովին ելույթով հանդես եկան նաև Յու. Սուվարյանը, Է. Մինասյանը և Կ. Խաչատրյանը:
Շուտով կայքէջում հասանելի կլինի ինստիտուտի՝ 2016 թ. ամբողջական հաշվետվությունը: Նախորդ տարիների հաշվետվություններին կարող եք ծանոթանալ այցելելով «Ինստիտուտի գիտակազմակերպչական գործունեության արդյունքները» բաժինը: