«Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում կանոնավոր պարբերականությամբ կազմակերպվում են մտավորականների այցելություններ Արցախի հանրապետության զորամասեր: 2017 թ. ապրիլի 8-9-ը տեղի ունեցավ պատմության ինստիտուտի աշխատակիցների հերթական այցը սահմանամերձ զորամասեր:
Հանդիպումների և զրույց-դասախոսությունների նպատակներից է սերտացնել կապը բանակի և հասարակության միջև:
Բարձր գնահատելով 2014-2016 թթ. մարտական գործողությունների արդյունքում վիրավորված զինծառայողների ներդրումն ու նվիրվածությունը հայրենիքի պաշտպանության գործում, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը անմասն չմնաց նրանց բարոյապես ու նյութապես գոտեպնդելուն ուղղված միջոցառումներից: Արդեն 2016 թ. ինստիտուտը մասնակցեց «Նվիրում» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած հանգանակությանը, որի նպատակն էր աջակցել վիրավոր և հաշմանդամ դարձած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին: Այս միջոցառման շրջանակում իրականցված այցելեցությունների ընթացքում ինստիտուտի աշխատակիցները բարոյական ու նյութական աջակցություն ցուցաբերեցին առաջին խմբի հաշմանդամ մոտ երկու տասնյակ զինծառայողի:
Իսկ ս.թ. ապրիլին ինստիտուտի տնօրինության նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի և «Նվիրում» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը ներկայացրեց հիմնադրամի առաքելությունն ու գործունեությունը: Առաջնորդվելով հիմնադրամի «Նվիրում՝ նվիրյալներին...» կարգախոսով՝ ինստիտուտի տնօրինությունը հավանության արժանացրեց ամենամյա հանգանակություն կատարելու գաղափարը՝ միաժամանակ ստանձնելով «Նվիրում» բարեգործական հիմնադրամի հովանավորությունը:
«Նվիրում» բարեգործական հիմնադրամն ստեղծվել է ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, նպատակն է մարտական գործողությունների, մարտական հերթապահության ժամանակ և մարտական առաջադրանք կատարելիս զոհված զինծառայողների և կամավորականների ընտանիքներին, ինչպես նաև վիրավորված և վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելն ու սատարելը:
Այցելություն Արցախի հանրապետության զորամասեր | |
Լուսանկարում՝ Մայոր Սարգիս Ստեփանյան | |
Լուսանկարում՝ ապրիլյան պատերազմի մասնակից Դավիթ Համբարձումյան | |
Լուսանկարում՝ ապրիլյան պատերազմի մասնակից Ռոլանդ Սահակյան | |
Հարգելի հայրենակիցներ, վիրավորում ստացած հաշմանդամ զինծառայողներին ու նրանց ընտանիքնրին օգնության ձեռք մեկնելու համար կարող եք դիմել «Նվիրում» հիմնադրամ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ և Ձեր դրամական օգնությունը փոխանցել հետյալ հաշվեհամարներին։
Արարատ բանկ
1510029796990100 AMD 1510029796990149 EUR 1510029796990158 RUB 1510029796990101 USD
Հասցեն՝ ք․Երևան, Մոսկովան 5, Հեռախոս +37410523482