2018 թ. ապրիլի 14-ից 15-ը ՀՀ պաշտպանության նախարարին կից գործող հասարակական խորհրդի (նախագահ Գեղամ Հարությունյան) նախաձեռնությամբ, «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում հերթական այցով Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ են այցելել ՀՀ գիտության ու մշակույթի գործիչներ: Այս անգամ էլ իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կոլեկտիվը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի գլխավորությամբ: Ապրիլի 15-ին պատվիրակության անդամները հանդիպում ունեցան ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ: Հրամանատարը կարևորեց նման այցելությունների նշանակությունը և ներկայացրեց բանակում ծավալված աշխատանքները, որոնք ուղղված են էլ ավելի ամրապնդելու պաշտպանական տեղամասերը:
Ա. Մելքոնյանն իր խոսքում առանձնացրեց հետևյալը՝ «Արցախը միայն հող չէ, այլ խտացրած հայրենասիրություն»: Նա հպարտությամբ նշեց, որ ինստիտուտի աշխատակիցների որդիները ևս ծառայում են պաշտպանության բանակում՝ իրականացնելով մարտական հերթապահություն:
Հանդիպումից հետո դասախոսները ուղղվեցին տարբեր զորամասեր, իսկ երեկոյան վերադարձան Երևան: