2018 թ. մայիսի 31-ից հունիսի 1-ը «Վեմ» համահայկական հանդեսի (խմբագիր Գևորգ Ս. Խուդինյան) նախաձեռնությամբ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փարմազ Ավետիսյան մասնաշենքի` «Ալեք և Մարի Մանուկյան» սրահում, տեղի ունեցավ գիտաժողով:
Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի մի շարք աշխատակիցներ` Աշոտ Ա. Մելքոնյանը («Ջավախքի հարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում 1918-1920 թթ.»), Գևորգ Ս. Խուդինյանը,(«Հանրապետության գաղափարն ու հանրապետականությունը Հայոց նոր և նորագույն պատմության մեջ»), Գևորգ Ս. Ստեփանյանը («Ռոստոմի դերը Բաքվի հերոսամարտի կազմակերպման և ՀՀ անվտանգության ապահովման գործում»), Համո Գ. Սուքիասյանը («Հայաստանի անկախացումը և ՀՀ պետական մարմինների ձևավորման գործընթացը 1918թ. մայիս-օգոստոս»), Արարատ Մ. Հակոբյանը («ՀՀ կառավարությունը 1918-1920 թթ. և նրա գործունեության առանձնահատկությունները»), Կարեն Պ. Հայրապետյանը («ՀՅ Դաշնակցության պայքարը հատվածականության համախտանիշի դեմ 1917-1920 թթ.»), Սուրեն Թ. Սարգսյանը («Քաղաքական ընդիմությունը Հայաստանի Հանրապետությունում») և այլք:
Գիտաժողովի ընթացքւմ տեղի ունեցան ակտիվ քննարկումններ և արդյունքների ամփոփում: