ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Սույն թվականի հունիսի 28-30-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով: Գիտաժողովը նախագահում էր Մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը:

    

Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Ներկաներին փոխանցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի Հայապետական օրհնությանը:

Ողջունի խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ Մատենադարանի հիմնադիր տնօրեն  Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովը տարվա կարևորագույն հայագիտական իրադարձություններից է:

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեց 70-ից ավելի զեկուցումներ:

   

ՀՀ ԳԱԱ պատմու­թյան ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Զոհրաբ Գևորգյանը («Կնոջ իրավական կարգավիճակը Կիլիկյան Հայաստանի պատմության աղբյուրներում»), Արտակ Մաղալյանը («Միրզա Ջամալ Ջևանշիրի «Ղարաբաղի պատմություն» աշխատությունը որպես Արցախի XVIII դարի պատմության սկզբնաղբյուր»), Վահե Թորոսյանը («Կաթողիկոսական իշխանությունից Գրիգոր Բ. Մատենադարան վկայասերի «հրաժարման» իրական դրդապատճառները»), Գոռ Երանյանը («Քրդերի կողմից հայերին տրվող «Ֆըլլա» անվանումը պատմաժամանակային հոլովույթում») և Գևորգ Ստեփանյանը («Սաղիանի Սբ. Ստեփանոս Նախավկա վանքը որպես ՀՀ ԳԱԱ գրչության կենտրոն»):

   

Գիտաժողովի պաշտոնական մեկնարկին հաջորդեց մեծանուն գիտնականին նվիրված ցուցահանդեսի բացումը: