Միջազգային գիտաժողով. «Անկախության վերականգնման 100-ամյա ճանապարհը»

Սեպտեմբերի 15-16-ը Վրաստանի Հանրապետության քաղաք Ախալքալաքում տեղի ունեցավ «Անկախության վերականգնման 100-ամյա ճանապարհը» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի նախաձեռնությամբ:

  

Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիա Կոպաձեն, Վրաստանի և Հայաստանի Հանրապետության ակադեմիական պատմագիտության ներկայացուցիչներ (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատոներ պ.գ.դ. պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, պ.գ.դ. Արմեն Մարուքյանը, գիտաշխատող Հարություն Խուդանյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր  Մինասյանը) և այլք:

    

Գիտաժողովի շրջանակներում անդրադարձ եղավ 1918թ.-ի իրադարձություններին, հին աշխարհի պատմությանը, միջնադարին և նորագույն պատմությանը: