Ֆրանսիայի Լիոն քաղաքում Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովն անցավ բարձր մակարդակով

Նոյեմբերի 9-10-ը Լիոնում տեղի ունեցավ «Արևելյան ռազմաճակատը 100 տարի անց Հայաստանի և Լևանտի միջև. պատերազմ և խաղաղություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր սփյուռքահայ ճանաչված ազգային-հասարակական գործիչ Հիլդա Չոպոյանի նախաձեռնությամբ:

Գիտաժողովին մասնակցում էին բազմաթիվ երկրներից ժամանած  գիտնականներ (Ռիչարդ Հովհաննիսյան, Ռայմոն Գևորգյան, Կլոդ Մութաֆյան, Իվ Տերնոն,  Ֆաբրիս   Բալանս,  Ստեփան Աստուրյան, Ժոզեփ  Յակոբ, Ժերարդ Դեդեյան և այլք)։ Հայաստանը ներկայացնում  էին ակադ. Աշոտ Մելքոնյանը, պ.գ.դ. Խաչատուր Ստեփանյանը, պ.գ.թ. Արմեն Ասրյանը, վերլուծաբան Արա Պապյանը, նկարիչ  Արտաշես Թառումյանը։ Իրենց զեկուցումներով Նրանք ներկայացրին 100-ամյա  պետականության վերականգնման ու կայացման գործընթացը։

  

Աշոտ Մելքոնյանը նոյեմբերի 9-ի նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության արտաքին դրությունը 1918-1920 թթ.», 10֊ին՝ «Հայկական պատվիրակությունների գործունեությունը Փարիզում  1919 1920 թթ.»  զեկուցումները։ Եղան հանդիպումներ Լիոնի քաղաքապետարանում և լիոնահայ կառույցների հետ։