ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳԻԾԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ 1920-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ս. թ. դեկտեմբերի 14-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ պատմական գիտությունների թեկնածուներ Համո Սուքիասյանի և Նարինե Երանոսյանի «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» գրքի շնորհանդեսը:

Միջոցառումը մեկնարկեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի բացման խոսքով:

Գիրքը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանը, փոխտնօրեն Կ. Խաչատրյանը, Էդուարդ Խոճիկի թոռնուհի Ռուզան Խոջիկյանը և գրքի հեղինակներից Համո Սուքիասյանը:

     

Ուսումնասիրության խմբագիրը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ալբերտ Խառատյանն է: