Ապրիլի 23֊ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում Թբիլիսիի պետական համալսարանի պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Գեորգի Ճեիշվիլու և գիտական խորհրդի նախագահ Լավրենտի Ջանիաշվիլու հետ։
Վրացի գործընկերների հետ տնօրեն Աշոտ Մելքոնյանը, փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը, ինստիտուտի բաժինների վարիչները քննարկեցին հետագա համագործակցության հարցեր։ Որոշվեց Թբիլիսիում և Երևանում կազմակերպել «Հայաստան և Վրաստան-100» ջավախքյան գիտաժողովի նյութերի ժողովածուի շնորհանդեսը, սեպտեմբեր֊հոկտեմբերին Վանաձորում անցկացնել հայ֊վրացական նոր գիտաժողով՝ նվիրված երկու ժողովուրդների պատմամշակութային կապերին:
Վրացի պատմաբանները ապրիլի քսանչորսին Ծիծեռնակաբերդում իրենց հարգանիքի տուրքը մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, այցելեցին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Մ.Մաշտոցի անվան մատենադարան և ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության դեսպանատուն։